Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մայր Աթոռ Սբ Էջմիածնում պատմական պահ է. ՍՐԲԱԴԱՍՈՒՄ ՈՒՂԻՂ

Մայր Աթոռ Սբ Էջմիածնում պատմական պահ է. ՍՐԲԱԴԱՍՈՒՄ ՈՒՂԻՂ

ԷՋՄԻԱԾԻՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնում զանգերի ղողանջներն ազդարարեցին պատմական իրադարձության` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության մեկնարկը: Սրբադասումը կատարվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողինոսների նախագահությամբ: Արարողությանը ներկա է նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Հայ առաքելական եկեղեցին 400-ամյա ընդմիջումից հետո կրկին կատարում է սրբադասման կարգ: Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացօթյա խորանում մեկնարկեց Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի ու հայրենիքի զոհվածների սրբադասման արարողությունը: Մինչ բուն սրբադասման արարողությունը` ապրիլի 22-ի գիշերը կատարվել է Հսկման կարգը: Հսկումն իրենից ներկայացնում է աղոթքի հղում առ Աստված, որին մասնակցեցին ՀԱԵ-ի քույր եկեղեցիների ներկայացուցիչներն ու հավատավոր ժողովուրդը: Օծվեցին մասունքարանները, որտեղ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, կնքվեցին Հայրապետական կնիքներով: Մասունքարանները կներկայացվեն սրբադասման կարգին` երկրպագության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մասունքները դեռևս 1965 թվականին բերվել էին Դեր Զորից ու պահվել Մայր Աթոռի տարածքում Ուխտի խաչքարի տակ, վերցվել են նաև Կիլիկիո կաթողիկոսության Սրբոց Նահատակաց մատուռի մասունքները:

Սրբադասումը տեղի կունենա հավաքական կերպով, որի փորձառությունը եկեղեցին դարեր շարունակ ունի: Չի նշվելու 1.5 միլիոն թիվ, չեն նշվելու անհատների անուններ, բայց առաջիկայում սրբադասման հանձնախումբը իր գործունեությունը շարունակելու է հայրենիքի ու հավատի համար նահատակված անհատների սրբադասման հարցը քննարկելու համար:

Սրբադասման համար անհրաժեշտ բաղադրիչներն են` Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման վարքագրությունը, երկու նոր սրբապատկերները, հատուկ սրբադասման համար գրված շարականը, որը հեղինակել է Հոգելույս Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանը:

Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս ցեղասպանութեան Հայոց վասն հավատոյ և վասն հայրենեաց»: Հետայսու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու` հոգեհանգստյան կարգի փոխարեն:

Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում կհնչեն զանգերի 100 ղողանջները, այնուհետև կլինի լռության մեկ րոպե: Ապրիլի 24-ին օծված սրբապատկերը երկրպագության կտրվի Ծիծեռնակաբերդում:

Հայ Առաքելական եկեղեցու կողմից վերջին սրբադասվողը Մովսես Երրորդ Տաթևացի Հայրապետն է եղել, ով սրբադասվել է իր գահակալությունից 100 տարի հետո` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի հռչակմամբ:

Երկար ընդմիջումից հետո Հայոց Եկեղեցում սրբադասման կարգի վերականգնման և Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման խնդիրները քննարկվել են 2013 և 2014 թթ.Եպիսկոպոսաց ժողովներում:

Հեռարձակումը՝ Երկիր Մեդիա

Watch live streaming video from yerkirmedia at livestream.com

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]