1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վանաշենում բացվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար- հուշակոթող

Վանաշենում բացվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքար-
հուշակոթող

ԱՐՏԱՇԱՏ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Վանաշեն համայնքում տեղի ունեցավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված, 3,5 մ բարձրությամբ խաչքար-հուշակոթողի բացման արարողությունը. խաչքար-հուշակոթողի որի հեղինակն է Ներսես Չարխչյանը:

Միջոցառմանը ներկա էր Արարատի մարզպետի տեղակալ Իլիչ Շադյանը, գյուղաբնակ վանեցիների, սասունցիների, մշեցիների ժառանգները, հոգեւորականներ Արարատյան հայրապետական թեմից: Խաչքարը բացելու պաշտոնական արարողությունը կատարեցին ՀՀ և ԼՂՀ շքանշանակիր Գրիգոր Գրիգորյանը եւ մի խումբ վանեցիներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայր Սամվել աբեղա Մխիթարյանը միջոցառման սկզբում կատարեց խաչքարի օրհնության, ինչպես նաեւ անմեղ նահատակների հոգեհանգստի կարգ: Ելույթներով հանդես եկան Վեդի քաղաքի արվեստի դպրոցի սաները:

Ինչպես նշեց Վանաշենի համայնքապետ Արտաշես Գրիգորյանը, խաչքարը խորհրդանշում է ոչ միայն ցեղասպանված հայերի, այլ նաեւ հայ մշակույթի ոչնչացումը, իսկ քանդակված հրեշտակները՝ 1915 թվականին թուրքականի յաթաղանին զոհ դարձած մանուկներն են: «1915 թվականին վանեցիները եւ սասունցիներն անցնելով Արաքս գետը` բնակություն են հաստատել Արարատի մարզի նախկին Թայթան գյուղում: Սակայն, հետագայում, ի պատիվ այդտեղ վերաբնակեցված վանեցիների, գյուղը վերանվանվել է Վանաշենի»,- նշեց գյուղապետը:  

Խաչքար-հուշակոթողը կառուցվել է համայնքային բյուջեի միջոցներով: Շրջակայքում կատարվել են կանաչապատման, ծաղկապատման, հարդարման աշխատանքներ: Հուշակոթողը կառուցված է ընդարձակ հրապարակի վրա:

Գյուղն այսօր ունի շուրջ 2500 բնակիչ, դպրոց, երեք խմբով, արդիական չափանիշներին համապատասխանող մանկապարտեզ, հիմնանորոգված գյուղապետարան, մշակույթի տուն, գրադարան: Այնտեղ գործում են սպորտային տարբեր խմբակները, ինչպես նաեւ երգի-պարի համույթը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]