1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրաժշետի համերգը

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրաժշետի համերգը

 ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռ ամիսներ առաջ Սանկտ Պետերբուրգի տարբեր վայրերում փակցված գունեղ ազդագրերը տեղեկացնում էին Շարլ Ազնավուրի  հրաժեշտի համերգի մասին, որը կայացավ երեկ, ապրիլի 20-ին, Սանկտ  Պետերբուրգի ամենամեծ «Օկտյաբրսկի» համերգային դահլիճում: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ վերջին տասը տարվա ընթացքում աշխարհահռչակ երգիչը երկրորդ անգամ էր Սանկտ Պետերբուրգում համերգով հանդես գալիս: Ավելի քան մեկուկես ժամ տևած համերգն ուղեկցվում էր Ազնավուրի հետ Ֆրանսիայից ժամանած ջազ նվագախմբի հիանալի նվագակցությամբ:

Համերգի ընթացքում հնչեցին Շարլ Ազնավուրի երգացանկի լավագույն էստրադային ստեղծագործությունները: Երգի Մեծ վարպետը երիտասարդական ավյունով կատարեց «Փարիզ», «Իմ սեր» «Իզաբել», «Էխ, ռազ, յեշչո ռազ», «Թեհրան 43» գեղարվեստական կինոյի համար գրված և Ռուսաստանում շատ սիրված  «Հավերժական սեր» երգը: Իսկ «Մամա»  երգի կատարումը դահլիճը ոտքի վրա ունկնդրեց ու ծափահարեց:

Լեփ լեցուն դահլիճը յուրաքանչյուր երգ այնպիսի խանդավառությամբ էր ընդունում, ասես, առաջին անգամ էր լսում բազմիցս հնչած ու այդքան սիրված նրա երգերը: Հավելենք նաև, որ Շարլ Ազնավուրը ճանաճվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգի կատարող, նրա երգացանկում  հաշվվում է  հազար երեք հարյուր երգ, դրանք հնչել են նրա և այնպիսի ճանաչված երգիչների կատարմամբ, որպիսիք են Բոբ  Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյեն և ուրիշներ: Շարլի հետ միևնույն բեմահարթակում երգել են աշխարահեռչակ կատարողներ Լուչանո Պավարոտին, Ֆրենկ Սինատրան,Պատրիցիա Կաասը, Պլասիդո Դոմինգոն և այլք:

Շարլ Ազնավուրը Սանկտ Պտերբուրգից հետո  հրաժեշտի համերգ կտա Մոսկվայում:

Յուրի Կարապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]