Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի Շանգալ նահանգի ղեկավարը Հայաստանում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

Իրաքի Շանգալ նահանգի ղեկավարը Հայաստանում կմասնակցի 
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Շանգալ նահանգի նահանգապետ Մայսար Հաջի Սալիխը Հայաստանում է և կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ եզդիներին էլ տարբեր տարիների ենթարկվել են ցեղասպանության, և այսօր հայ ժողովրդի կողքին են: «Մեր ցավն ընդհանուր է, և այսօր ես Հայաստանում եմ, մասնակցելու եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես եկել եմ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սալիխը: 

Նա նշեց, որ հիմնականում իր ծնողների պատմածով կարող է ասել, որ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված հայերին Շանգալում շատ լավ են ընդունել, և մինչ վերջերս՝ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման կողմից Շանգալի վրա հարձակումը, այնտեղ շուրջ 145 հայկական ընտանիք է ապրել: «Թեև այս պահին մենք էլ ենք գտնվում շատ ծանր վիճակում, քանի որ Շանգալի մի մասը շարունակում է մնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո, սակայն, ամեն ինչով պատրաստ ենք օգնել բարեկամ հայ ժողովրդին: Մենք նաև վստահ ենք, որ այդ օգնությունը փոխադարձ է լինելու»,- հայտարարեց Շանգալի նահանգապետը:

Նա ընդգծեց, որ մինչ ահաբեկիչների կողմից հարձակումը, Շանգակում բնակվում էր 400-450 հազար եզդի: Սալիխը հայտնեց, որ շուրջ 7 հազար  եզդի սպանվել է ահաբեկիչների կողմից, և հազարավոր եզդիներ գտնվում են գերության մեջ: Շանգալի նահանգում ապրող մյուս եզդիները փախել են և ապաստան են գտել տարբեր շրջաններում: «Ամենացավալին այն է, որ մենք 21-րդ դարում ականատես ենք  լինում ստրկավաճառության դեպքերի: Ահաբեկիչների կողմից գերեվարված եզդի կանայք և աղջիկները վաճառվում են ստրկության: Սակայն, մենք շարունակում ենք պայքարը, և մեր նպատակն է վերադարձնել Շանգալը, քանի որ բոլորը սպասում են իրենց բնօրրան վերադառնալուն»,- հավելեց Շանգալի նահանգապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]