Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանն այցելել է Արցախ

Հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանն այցելել է Արցախ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ընդունել է հայկական ծագում ունեցող, հայտնի իտալացի գրող Անտոնիա Արսլանին եւ նրան ուղեկցող` Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է ԿԱ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, արծարծվել  են  Արցախի կյանքին, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում հատուկ հարգանք են տածում Անտոնիա Արսլանի ու նրա ստեղծագործությունների հանդեպ եւ բարձր են գնահատում նրա ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայ ժողովրդի մշակույթն ու պատմությունը տարբեր երկրներում ներկայացնելու գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]