1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Millions of Lives». հայ և արտերկրի աստղերը տեսահոլովակով դատապարտում են Հայոց ցեղասպանությունը

«Millions of Lives». հայ և արտերկրի աստղերը տեսահոլովակով դատապարտում են 
Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի հայ և օտրարեկրացի աստղերը համախմբվել են դատապարտելու համար Հայոց ցեղասպանությունը: Նրանք նկարահանվել են «Millions of Lives» խորագրով տեսահոլովակում և երգի միջոցով իրենց կոչն են հղել աշխարհին: Տեսահոլովակը և երգն ստեղծվել է մշակույթի ներկայացուցիչներ Կարեն Մարգարյանի, Տիգրան Պետրոսյանի և Գրիշա Աղախանյանի նախաձեռնությամբ` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Տեսահոլովակի պրեմիերան անցկացվեց ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Իրադարձությանը մասնակցեցին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի մենեջեր Գրիշա Աղախանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երգ ու տեսահոլովակ ստեղծելու գաղափարն առաջացել է մեկ տարի առաջ:

«Ի սկզբանե որոշել էինք, որ երգը լինի անգլերեն և մատչելի լինի աշխարհում ապրող մարդկանց համար: Ծավալուն աշխատանք է կատարվել, նկարահանումներ են տեղի ունեցել տարբեր երկրներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գրիշա Աղախանյանը:

«Millions of Lives» տեսահոլովակում նկարահանվել են համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ Շառլ Ազնավուրը, Արմեն Ջիգարխանյանը, Ջիվան Գասպարյանը, Մոնսերատ Կաբալյեն, Սեբու Սիմոնյանը, Ալեն Թերզյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Կոկո Յորքը, Պատրիկ Ֆիորին, Իշտար Ալաբինան, Էռնա Յուզբաշյանը, Մարիամ Միրաբովան, Անդրեյ Դավիդյանը, Տիգրան Պետրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Արամ Mp3-ն և ուրիշներ: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր և պրոդյուսեր Կարեն Մարգարյանը, իսկ բառերը գրել է ամերիկացի բանաստեղծուհի Ռիդա Մեյը:

Ծրագրի տնօրեն Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ երգը լաց չի պարունակում, իր մեջ է ամփոփում առաջ նայելու մղում: «Մենք այլևս չենք ցանկանում լռել: Որպես արվեստի մարդ՝ մենք չենք ցանկանում հանդուրժել, որպեսզի լինեն նման ոճրագործություններ: Տեսահոլովակը դիտելու են ամբողջ աշխարհում համացանցի շնորհիվ: Ռուսական ալիքներով էլ կներկայացվի: Վաղվանից այն կլինի նաև համացանցում»,- տեղեկացրեց նա: Պետրոսյանը հավելեց, որ բոլոր աստղերը նկարահանվել են բացառապես անվճար:

Նախագծի պրոդյուսեր և տնօրեն Կարեն Մարգարյանն էլ կարևորեց, որ երգի խոսքերը գրել է շատ հայտնի ամերիկուհի բանաստեղժ. նա երգեր է գրել Սելին Դիոնի և այլ աստղերի համար:  

Ռիտա Սարգսյանը տեսահոլովակի պրեմիերայից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում նշեց, որ հավանել է այն, և համզմունք հայտնեց, որ «Millions of Lives»-ը հաջողություն կունենա:

Տեսահոլովակի ռեժիսորներն են Միհրան Ստեփանյանը, Հայկ Ատոմցը, Օլեգ Մովչանը, Նատալիա Իվանովան և Օլեգ Տարավկովը: Երգը մի փոքրիկ աղջկա խեղված ճակատագրի մասին է, ով կորցրեց իր ընտանիքը` մնալով այս մեծ աշխարհում միայնակ:

«Millions of Lives»-ը յուրօրինակ զրույց է պապիկի և ծոռնուհու միջև, ուր մեծ հայրիկը վերհիշում է նրանց գերդաստանի տառապանքների պատմությունը: Պապիկի կերպարը մարմնավորել է բարերար Հրայր Հովնանյանը, ում գերդաստանի պատմությունը խորհրդանշում է միլիոնավոր մարդկանց ընտանիքիների ողբերգական ճակատագիրը: Համաշխարհային կինոյի աստղեր Օմար Շարիֆն ու Կլաուդիա Կարդինալեն ցանկություն են հայտնել, որ «Մայրիկ» ֆիլմից հատվածներ ցուցադրվեն տեսահոլովակում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]