Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մոնտեվիդեոյում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Արյուն` հանուն կյանքի» նախաձեռնությունը

Մոնտեվիդեոյում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «Արյուն` 
հանուն կյանքի» նախաձեռնությունը

ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Ուրուգվայի հանձնախմբի նախաձեռնությամբ Մոնտեվիդեոյում կայացել է «Արյուն` հանուն կյանքի» նախաձեռնությունը, որի շրջանակում բազմաթիվ ուրուգվահայեր արյուն են հանձնել:

«Թուրքը մեր արյունը հեղեց եւ մահ սփռեց, փորձեց ոչնչացնել հայի տեսակը, իսկ Ուրուգվայը ոչ միայն փրկեց հայերի կյանքը, այլեւ ազատություն տվեց, որպեսզի իբրեւ հայ հավաքականություն, շարունակենք ապրել եւ պահպանել մեր ազգային արժեքները, մեր մշակույթն ու ավանդույթները: Այսօր իբրեւ երախտագիտության արտահայտություն, Ուրուգվայի ժողովրդին նվիրեցինք արյուն` կյանք փրկելու գիտակցությամբ»,- «Արմենպրես»-ին նախաձեռնության գաղափարախոսությունը փոխանցեց Կարո Հեքիմյանը:  

Նմանատիպ նախաձեռնություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տեղի կունենա հայկական սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]