Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը 
դատապարտող հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բասկերի երկրի (País Vasco) խորհրդարանն ապրիլի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը,  հետևելով Եվրոպական խորհրդարանում ընդունված բանաձևին, Բասկերի խորհրդարանը Թուրքիայի Հանրապետությունից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Խորհրդարանի նախագահն ընթերցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հռչակագիրը, որում նշվում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված այս բնաջնջումը մարդկային պատմության մեջ իրականացված ցեղասպանություններից ամենասարսափելին էր, որի հետևանքով միլիոնավոր տղամարդիկ, կանայք և երեխաներ են սպանվել,  և հազարավոր գաղթականներ փախել են այլ մայրցամաքներ, շատերն ապաստան գտել Եվրոպական միության երկրներում:

«Գտնում ենք, որ հիշատակումը, ճանաչումը և արդարության հաստատումը հիմնարար արժեքներ են ապագայում այս երկու ժողովուրդների միջև կառուցողական և առաջադիմական համակեցության համար, քանզի հասկանում ենք, որ հաշտեցումը կայուն կարող է լինել մեկ ճշմարտության և մեկ հիշատակի պարագայում»,- ասվում է հռչակագրում:

Բասկերի երկրի խորհրդարանը նաև կարևորել է երկխոսության հաստատումը Հայաստանի և Թուրքիայի միջև և հույս հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կատալիզատոր կհանդիսանա Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման գործընթացի վերկսկսման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]