1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավստրալիայի Ռայդ քաղաքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջարկություն է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 
նվիրված 
առաջարկություն է ընդունել

ՍԻԴՆԵՅ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը միաձայն առաջարկություն է ընդունել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի կայքը, Ռայդ քաղաքի խորհուրդն Ավստրալիայի առաջին տեղական ինքնակառավարման մարմինն է, որ դեռևս տասը տարի առաջ ճանաչել է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 14-ին ընդունված առաջարկությունը կոչված է հարգելու 1.5 մլն հայ զոհերի հիշատակը, դատապարտում է  Հայոց ցեղասպանությունը և մյուս  ցեղասպանական գործողությունները, որոնք տեղի են ունեցել ռասայական, կրոնական և  մշակութային անհանդուրժողականության հողի վրա:

Փաստաթուղթը, ինչպես և 10 տարի առաջ, ներկայացրել էր քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը: Ռայդ քաղաքի հայկական համայնքի բազմաթիվ անդամներ ընդգծել են առաջարկության կարևորությունը: «Ռայդ քաղաքը կրկին ցույց տվեց իր բարոյական և սկզբունքային ամուր դիրքորոշումը  Հայոց ցեղասպանության հարցում: Շնորհակալություն եմ հայտնում քաղաքային խորհրդի անդամ Եդելյանին և մյուս անդամներին հատկապես 100-րդ տարելիցի այս տարում իրենց ցուցաբերած հաստատուն և անսասան աջակցության համար»,- ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]