Արգենտինայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը
10:52, 15 Ապրիլ 2015
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներն Օլիվիոս կոչվող նստավայրում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ իր համերաշխությունն է արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արգենտինայի նախագահի մամուլի ծառայությունը: Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են Արգենտինայի արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալաքը, Արգենտինայի և Չիլիի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Կիսագ Մուրադյանը, ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչները, գործարար Էդուարդո Էռնեկյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում