Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան»-ը «Գուգլ»-ում ամենափնտրվածներից է դարձել Քարդաշյանների այցի ու Հռոմի պապի հայտարարության շնորհիվ

«Հայաստան»-ը «Գուգլ»-ում ամենափնտրվածներից է դարձել Քարդաշյանների 
այցի ու Հռոմի պապի հայտարարության շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գուգլ» որոնողական համակարգում Հայաստանը 2004 թվականից ի վեր ամենաշատ հետաքրքրությունն է առաջացրել վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը

«Հայաստանի հանդեպ աննախադեպ հետաքրքրություն է առաջացել. որոնողական համակարգերում Հայաստան բառը երևի պատմության մեջ այսքան չէր փնտրվել: Բացի այդ, միջազգային մամուլում ահռելի քանակի նյութեր հայտնվեցին, որոնք Հայաստանի տուրիստական գովազդն էին»,- հայտնեց Սամվել Մարտիրոսյանը` անդրադառնալով հարցին, թե տեղեկատվական ինչ արդյունքներ գրանցեց Հայաստանը Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցելությունից հետո: Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստան` «Armenia», բառին զուգահեռ որոնողական համակարգերում փնտրել են նաև Քիմ Քարդաշյանների այցը Հայաստան, նրանց հետ կապված առանցքային բառեր:

Սամվել Մարտիրոսյանը, սակայն, միայն ամերիկյան աստղի ընտանիքի այցելությամբ չի պայմանավորում համացանցում Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճը: «Դրան զուգահեռ, Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացրեց Հռոմի պապի հայտարարությունը, և նույնսիկ դժվար է հստակ գնահատել, թե որը որքան ազդեցություն է ունեցել նշյալ ցուցանիշի վրա»,- նշեց փորձագետը:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ` այն ամենի արդյունքը կարող է լինել դեպի Հայաստան տուրիսական հոսքերի աճը:

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:  

 

Ապրիլի 8-12-ը Հայաստանում էր ամերիկյան աստղ, հայազգի Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ: Մինչ Հայաստան ժամանումը, միջազգային պարբերականներից մեկն այն անվանել էր ուխտագնացություն դեպի պատմական հայրենիք: Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքի անդամներին օդանավակայանում դիմավորեցին ավանդական աղուհացով, հաջորդ օրը նրանք հյուրընկալվեցին ՀՀ կառավարությունում, եղան Մայր Հայաստան հուշահամալիրում, Գառնիում, Գեղարդում, Ծիծեռանակաբերում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այցելեցին Գյումրի, հյուրընկալվեցին իրենց բարեկամներին, եղան երևանյան հուշանվերների խանութում: Իսկ այցն ամփոփվեց Քիմի ամուսնու` աշխարհահռչակ ռեփ-երգիչ Քայնե Ուեսթի Կարապի լճի տարածքում անակնկալ համերգով: Քարդաշյանների այցը Հայաստան լուսաբանեցին միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները, ինչը փորձագետների բնորոշմամբ, Հայաստանի համար ապահովեց միլինավոր դոլարների գովազդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]