Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օբաման անձամբ կնշանակի Ծիծեռնակաբերդում ԱՄՆ պատվիրակության կազմը

Օբաման անձամբ կնշանակի Ծիծեռնակաբերդում ԱՄՆ պատվիրակության 
կազմը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: ‹‹Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի նախագահի նշանակած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմը շուտով հստակ կլինի, և մենք կհայտարարենք այդ մասին››,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է նահատակների հիշատակը:

‹‹Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորածներին ու տեղահանություններին զոհ գնացած շուրջ մեկ ու կես միլիոն հայերի համար: Այս ողբերգությունը մենք երբեք չպետք է մոռանանք ու պետք է վառ պահենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել՝ միջազգային հանրության հետ աշխատելով թույլ չտալ, որ կրկին տեղի ունենան նման սոսկալի դեպքեր››,- ասել է դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]