Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանահայ ուսանողները Հասան Ռոհանիին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իրանահայ ուսանողները Հասան Ռոհանիին հորդորում են ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանահայ ուսանողները բաց նամակ են հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիինˋ հորդորելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, նամակի հեղինակները Իրանի Նախագահի ուշադրությունն են հրավիրել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության վրա. Թուրքիան ոչ միայն  ժխտում է  Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, այլև հովանավորում է Իրաքի և Սիրիայի բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձանց կոտորող ահաբեկչական խմբերին:

Ընդգծելով տարբեր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների խաղաղ համագոյակցությունն Իրանում, իրանահայ ուսանողները կոչ են անում Ռոհանիին ճանաչել Հայոց ցեղասպանությունըˋ այդ քայլով կանխարգելելով ապագա ոճրագործությունները:

Որպես իսլամական երկիր, Իրանը վերջին տարիներին չափավոր և զգուշավոր քաղաքականություն է վարել Հայոց ցեղասպանության հարցում: Չնայած դրան, Իրանի 6-րդ մեջլիսի անդամները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Իրանի նախկին Նախագահ Մոհամադ Խաթամին իր նախագահության ընթացքում 2004 թվականի սեպտեմբերի 9-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2007 թվականին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում խուսափել է Ծիծեռնակաբերդ այցելությունից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]