1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի վարչապետը հարգել Է ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակը

Վրաստանի վարչապետը հարգել Է ապրիլի 9-ի ողբերգության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 9-ին հարգել Է 1989 թվականի ողբերգության զոհերի հիշատակը՝ մասնակցելով հիշատակի միջոցառումներին եւ ծաղկեպսակ դնելով Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում երկրի խորհրդարանի հին շենքի մոտ, որտեղ 26 տարի առաջ խորհրդային զորքերը դաժանորեն ցրել են խաղաղ հանրահավաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվալաշվիլին եւ առաջին տիկին Մակա Չիչուան այսօր ծաղիկներ են դրել Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ: «1989 թվականին այստեղ հեղված հայրենասերների անմեղ արյունը երկու տարի անց արտացոլվեց Վրաստանի անկախության ակտում: Բնականաբար, մենք ամեն տարի հարգելու են այն մարդկանց հիշատակը, ովքեր այստեղ պաշտպանում Էին ապագա պետականությունը, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց այն ավանդի համար, որն անկախություն բերեց Վրաստանին»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

Ապրիլի 9-ին Վրաստանը նշում Է Անկախության վերականգնման օրը եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերի հիշատակի օրը: Հաստատված ավանդույթի համաձայն՝ այդ օրը թբիլիսցիները, ի հիշատակ զոհվածների, կակաչներ են դնում նախկին խորհրդարանի շենք տանող աստիճաններին:

Հանրահավաքի ցրման հետեւանքով զոհվել Է 21 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք են:

1989 թվականի ապրիլի 9-ի օրը, կամ, ինչպես այն հետո սկսեցին անվանել, «արյունոտ կիրակին», 25 տարի առաջ բեկումնային դարձավ Վրաստանի համար: Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին:

Լուսանկարը` https://www.facebook.com/Margvelashvili?fref=ts


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]