1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայռուսգազարդ»-ի կապիտալում ՀՀ կառավարության բաժնետոմսերի 20 տոկոսի օտարումն օրինական է եղել. հանձնաժողովի եզրակացությունը

«Հայռուսգազարդ»-ի կապիտալում ՀՀ  կառավարության բաժնետոմսերի 20 տոկոսի 
օտարումն օրինական է եղել. հանձնաժողովի եզրակացությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից «Հայռուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքը գտնվել է իրավական կարգավորումների դաշտում և օրինական է: Ազգային ժողովում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Մենք հստակ կարող ենք ասել, որ այդ 20 տոկոսի վաճառքը միանշանակ իրավական կարգավորումների դաշտում է եղել և ամբողջովին օրինական գործընթաց է: Ազգային ժողովում էլ այդ պայմանագիրը վավերացվել է, և կարող ենք հստակ ասել, որ գործընթացն ամբողջովին եղել է օրենքի սահմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:

Պատգամավորի մյուս հարցին, թե հանձնաժողովն իր գործունեության ընթացքում աղմկահարույց խախտումներ ՀՀ գազամատակարարման համակարգի ոլորտում հայտնաբերե՞լ է, Այվազյանն ընդգծեց, որ հանձնաժողովն իր մեկ տարվա աշխատանքի ընթացքում պատգամավորներին է ներկայացրել բավականին ծավալուն փաստաթուղթ, որում հստակ նշված են խնդիրներն ու առաջարկությունները: «Այն խախտումները, որոնք հայտնաբերել ենք, մանրամասն նկարագրել ենք մեր եզրակացության մեջ: Մենք հստակ նշել ենք բոլոր այն խնդիրները, որոնք հանձնաժողովի գործունեության ընթացքում հայտնաբերել ենք»,- ասաց Այվազյանը:

ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն ավարտել է աշխատանքը և խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել համապատասխան եզրակացություն: Հանձնաժողովն ուսումնասիրություներ է կատարել հետևյալ ուղղություններով.

1)Բնական  գազի  մատակարարման  և  օգտագործման  բնագավառում  սպառողների շահերի  պաշտպանության  ներկայիս  վիճակի  (բնական  գազի  ջերմատվության,  գազի

հաշվիչների  ստուգաչափման,  կորուստների  հիմնավորվածության,  ներտնային

համակարգի սպասարկման և այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը.

2)  2011-2013  թվականների  ընթացքում  գազի  դիմաց  կուտակված  պարտքի

ձևավորման օրինականության և չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը.

3)  «ՀայՌուսգազարդ»  փակ  բաժնետիրական  ընկերության  կանոնադրական

կապիտալում  Հայաստանի  Հանրապետության  ունեցած  բաժնեմասի  գնահատման

գործընթացի ուսումնասիրությունը.

4)  բնական  գազի  այլընտրանքային  ներկրման  (Ռուսաստանի  Դաշնության  այլ

արդյունահանողներից,  այլ  երկրների  արդյունահանողներից,  Ռուսաստանի

Դաշնության  կամ  Իրանի  Իսլամական  Հանրապետության  տարածքով  և  այլն)

հնարավորությունների կանխատեսումները.

5)  Հայաստանի  Հանրապետության  տարածքով  բնական  գազի  տարանցիկ

փոխադրման հնարավորությունների կանխատեսումները.

6)  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  Հայաստանի

Հանրապետության  համար  Վրաստանի  սահմանում  բնական  գազի  գնի  ձևավորման

գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը.

7)  «ՀայՌուսգազարդ»  փակ  բաժնետիրական  ընկերության  կողմից  սպառողներին

վաճառվող բնական գազի սակագների`

ա)  հաշվարկման՝  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված

կարգի համապատասխանությունը միջազգային պրակտիկային,

բ)  համապատասխանությունը  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգին,

գ) ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա.

8)  գազամատակարարման  համակարգի  հետ  կապված  առաջարկությունների ներկայացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]