Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Էբոլան շուրջ 25 հազար երեխաների Է որբացրել Արեւմտյան Աֆրիկայում

Էբոլան շուրջ 25 հազար երեխաների Է որբացրել Արեւմտյան Աֆրիկայում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Street Child բարեգործական կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Էբոլա տենդի բռնկումից տուժած երկրների վերականգնման գործընթացում մոռանում են վիրուսի համաճարակի բռնկման պատճառով որբացած աֆրիկացի երեխաների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Կազմակերպության հաշվետվության մեջ ասված է, որ Էբոլայի համաճարակի պատճառով Արեւմտյան Աֆրիկայում 25 հազար երեխաներ մնացել են առանց ծնողների:

Street Child-ի հիմնադիր Թոմ Դենեթը BBC-ին պատմել է, որ որբերից շատերը, հատկապես աղջիկները, իրենց սնունդ հայթայթելու համար հարկադրված են զբաղվել մարմնավաճառությամբ:

Դենեթի կարծիքով՝ առողջապահական կազմակերպություններն անուշադրության են մատնել երեխաներին՝ բոլոր ուժերը նպատակամղելով կյանքեր փրկելուն:

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]