Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց 
շենքի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 4-ին Երևանում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման արարողությանը:

Միության բարեսիրական, մշակութային, կրթական ու երիտասարդական ծրագրերն ընդլայնելու, ինչպես նաև հայրենական նոր ծրագրերի իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար միությունը 2010թ. սկիզբ էր դրել նոր շենքի կառուցման ծրագրին՝ մայրաքաղաքի Մելիք-Ադամյան փողոցում, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ՀԲԸՄ նորակառույց շենքը զբաղեցնում է շուրջ 1300 մ/ք տարածք, որի վրա բարձրացել է հինգ հարկանի ժամանակակից շենք՝ գրասենյակային բոլոր հարմարություններով, նիստերի դահլիճներով, ցուցասրահներով ու ստորգետնյա ավտոկայանատեղիով: Պատասխանատուների հավաստմամբ, ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների անխաթար պահպանման զուգորդմամբ վերականգնվել է նախկինում այնտեղ եղած շենքի հորինվածքը: Նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքաշինական այնպիսի պահանջների բավարարմանը, որով պահպանվել են Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը:

Միության ղեկավարության համոզմամբ, Երևանի կենտրոնում բացված ՀԲԸՄ շենքը հնարավորություն կտա ընդլայնել միության կրթական, մշակութային և երիտասարդական տարաբնույթ ծրագրերը՝ դառնալով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման նոր օջախ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]