Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանն աշխարհասփյուռ հայությանը կոչ է անում բանկային ներդրումներ կատարել Հայաստանում

Հրանուշ Հակոբյանն աշխարհասփյուռ հայությանը կոչ է անում բանկային 
ներդրումներ կատարել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը բանկային ներդրումները կատարել հայկական բանկերում: Այս մասին նա հայտարարեց ապրիլի 4-ին նա Երևանում տեղի ունեցած Հայկական բարեգործական ընդհանուր միության 88-րդ ընդհանուր ժողովի ժամանակ:

«Վատ չի լինի, եթե ձեր հաշվեհամարները բացեք հայկական բանկերում` ոչինչ չանելով, սակայն գումար դնելով հայաստանյան բանկերում, աշխուժացնում եք տնտեսությունը, դուք էլ օգուտ եք ստանում: Եվ եթե մենք սկսենք այպիսի խոշոր շարժում, մենք կօգնենք հայրենիքի հզորացմանը», - ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նաև կոչ արեց սփյուռքահայությանն առնվազն չորս տարին մեկ հանգիստն անցկացնել Հայաստանում, ինչը կխթանի երկրի տուրիզմի ոլորտի զարգացումը, շարունակել զբաղվել Հայ դատի և Լեռնայի Ղարաբաղի լոբբինգով, ինչպես նաև շարունակել կրթել սփյուռքի երիտասարդությանը, որպեսզի նրանք ունենան հայոց լեզու սովորելու ցանկություն: 

«Այս հարափախվող աշխարհում առաջանում են համաշխարհային մարտահրավերներ, իսկ Հայաստանն ունի իր ներքին և տարածաշրջանային մարտահրավերները: Իսկ այս մարտահրավերներին դիմակայելու  համար Հայրենիք-Սփյուռք-Արցախ միասնությամբ պետք է կարողանանք դիմակայել», - նշեց Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարի խոսքով` առաջնային ուղղությունները, որոնք ծանրացած են հայրենիքի և սփյուռքի առջև, հայրենիքի հզորացումն ու ուժեղացումն են, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ խմբավորումը և աղետալի դրության մեջ հայտնված  սիրիահայերի սատարումը:

«Ամեն մի հայ, անկախ իր բնակության վայրից, պետք է իր հնարավորությունները ներդնի հայրենիքի զարգացման համար: Հայաստանում արտագաղթը կանխելու և աղքատությունը վերացնելու համար անհրաժեշտ է աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ծավալների ավելացում, գործարար մթնոլորտի բարելավում և գործարարների շահի ապահովում», - նկատեց Հրանուշ Հակոբյանը:

Հարյուր հիսունից ավելին պատվիրակներ ներկա էին ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովին, որի շրջանակներում ապրիլի 1-3-ը տեղի ունեցան հանրային քննարկումներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]