Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը կարող է դառնալ Իրանի էներգետիկ ռեսուրսների տարանցման ճանապարհ

Հայաստանը կարող է դառնալ Իրանի էներգետիկ ռեսուրսների տարանցման 
ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության դեպքում Հայաստանը ունի լավ հնարավորություն Իրանի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու համար: Ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Ռուդիկ Դանիելյանը: «Մասնավորապես, ես կարող եմ նշել էներգետիկ ոլորտը: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նշանակում է համագործակցության վերականգնում Իրանի և Արևմուտքի միջև, իսկ դա իր հերթին ենթադրում է գազամուղների, նավթամուղների անցկացում, դրանց ճանապարհային քարտեզի գծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց իրանագետը:

Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով տարածաշրջանային լարված իրավիճակը և այն խնդիրները, որ Իրանն ունի իր հարևան երկրների, մասնավորապես Թուրքիայի  հետ, Հայաստանը կարող է աննախադեպ հնարավորություն ստանալ Իրանի էներգետիկ ռեսուրսների տարանցման երկիր դառնալու  առումով: «Թե ինչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը, բայց որ Հայաստանն ունանելու է այս հնարավորությունը, դա փաստ է»,- շեշտեց իրանագետը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ այն կարծիքին է, որ եթե, այնուամենայնիվ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնությունը կայանա, որը կարող է լինել հունիս-հուլիսին, մինչև աշուն նավթի գների որոշակի աճ կգրանցվի: «Իսկ եթե դա տեղի ունենա, որոշակիորեն կակտիվանա Ռուսաստանի տնտեսությունը, ինչը դրական կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունն անմիջական կապ ունի Ռուսաստանի տնտեսության հետ»,- նշեց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]