Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը

ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը

ՀՈՆՈԼՈԼԼՈՒ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող S.R. NO. 33 բանաձևը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով asbarez.com-ը, բանաձևում մասնավորապես նշված է. «Սենատը միանում է Հավայիի հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին` ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատը կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի հանցանքները»:

Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և այլք: Բանաձևի ստորագրման գործընթացին, բացի այս սենատորներից, ներկա են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]