Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է տեղի ունեցել Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն է տեղի ունեցել Փարիզի 
Հոլոքոստի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ,  3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախքան պաշտոնական բացումը, դեսպան Չիտեչյանը հուշահամալիրի ղեկավարության հետ շրջել է ցուցասրահներով՝ ցուցադրության պատասխանատուներ, պատմաբան Իվ Տերնոնի և Կլեր Մուրադյանի ուղեկցությամբ: Այնուհետև հուշահամալիրի ամֆիթատրոնում մեկնարկել է բացման արարողությունը, որին ներկա են եղել ֆրանսիացի քաղաքական գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ և հարյուրավոր հյուրեր: Բացման խոսքով հանդես են  եկել դեսպան Չիտեչյանը, Էրիկ դե Ռոթշիլդը, Իվ Տերնոնը և Կլեր Մուրադյանը:

Իր խոսքում դեսպան Չիտեչյանն ընդգծել է բացառիկ ցուցադրության կարևորությունը՝ նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով Հոլոքոստի հուշահամալիրի նախագահին և ցուցադրության պատասխանատու հետազոտողներին: Դեսպանն առանձնահատուկ արժևորել է Հոլոքոստի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին տարիներին հաստատված համագործակցությունը` գոհունակությամբ հայտնելով, որ մոտ ապագայում երկու հաստատությունների միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան՝ համագործակցության պայմանագրի կնքմամբ:

«Մեր պայքարը քաղաքակրթական պայքար է: Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ այս աշխարհում մարդու առաքելությունը վայրագություններ իրականացնելու մեջ չէ: Մեր պայքարն ուղղված է մարդու պատկերի և առաքելության խեղաթյուրման դեմ: Պայքար, որի նպատակն է պաշտպանել մարդկային էությունն ու արժանապատվությունը», - ավարտել է իր խոսքը դեսպանը:

Բացման արարողության պաշտոնական մասի ավարտից հետո ցուցադրվել են Ավրորա Մարդիգանյանի «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա 1919թ. նկարահանված «Հոգիների աճուրդ» և պատմավավերագրական «Ցեղասպանության որբեր» ֆիլմերը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրությունը Հոլոքոստի հուշահամալիրում կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am