Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվգենի Կիսինը խոստանում է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը

Եվգենի Կիսինը խոստանում է նպաստել Հայոց ցեղասպանության միջազգային 
ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը կոչով կդիմի համաշխարհային արվեստագետներին և մշակույթի գործիչներին, որպեսզի նրանք միջազգային հանրության կոչ անեն ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Բյուրականում լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստ է ինչ-որ կերպ նպաստել, որպեսզի աշխարհի արվեստագետները և մշակույթի գործիչները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու միասնական կոչով դիմեն միջազգային հանրությանը, Կիսինը պատասխանեց, որ պատրաստ է, սակայն այդ հարցի շուրջ իր գործընկերներից որևէ մեկի հետ չի խոսել: «Ես, իհարկե, պատրաստ եմ, սակայն այդ հարցի մասին ես իմ գործընկերներից որևէ մեկի հետ չեմ խոսել, դրա համար չեմ կարող դատողություններ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Լրագրողի հարցին` պատրաստվո՞ւմ է արդոք կոչով դիմել հայտնի երաժիշտներին, գրողներին, նկարիչներին, որպեսզի նրանք միասնականորեն կոչ անեն միջազգային հանրությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հարցով: «Կփորձեմ իմանալ, թե գործնականում ինչպես կարելի է դա իրականացնել և կփորձեմ անել դա: Առաջարկը շատ լավն է, շնորհակալություն»,- ասաց Կիսինը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է ապրիլի 24-ին այցելել  Երևան, Կիսինը պատասանեց, որ չի կարող այդ օրը լինել Երևանում, քանի որ այդ օրերին համերգային շրջագայությունների է լինելու: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ մայիսի 26-ին Նյու Յորքի հայտնի «Քարնեգի հոլ» համերգասրահում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին:

Ապրիլի 2-ին «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել  անվանի դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:  Փառատոնի այս տարվա բոլոր համերգները նվիրվելու են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]