Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լիբանանաբնակ հայ արվեստագետի կտավները համեմատվել են Պիկասոյի կտավների հետ

Լիբանանաբնակ հայ արվեստագետի կտավները համեմատվել են Պիկասոյի 
կտավների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան «Դեյլի Սթար» պարբերականը Բեյրութում բնակվող իրանահայ նկարիչ Ժանետ Հակոբյանի «Ժամանակի մեջ քարացած պահը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները համեմատել է Պիկասոյի «Գերնիկայի» հետ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան պարբերականում հայ արվեստագետի նոր ցուցադրության բացմանը նվիրված հոդվածը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ակրիլիկ և  ածուխի տեխնիկայով ստեղծված «1915 պատերազմի էթիկան» կտավը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դրանում պատկերված են ջախջախված դեմքեր, մարմնի տարբեր մասեր, ինչը հոդվածագիր Ինդիա Սթոութոնին հիշեցնում է Պիկասոյի հանրահայտ կտավը:  Ինչպես և «Գերնիկա»-ում`Ժանետ Հակոբյանի կտավում ևս էքսպրեսիվ եղանակով պատկերված է մարդկանց և կենդանիների տառապանքը:

Բեյրութաբնակ արվեստագետի աշխատանքներում երևում է միաժամանակ հայկական, պարսկական և լիբանանյան մշակույթների ազդեցությունը: Դրանք նպաստել են Առաջավոր Ասիայի մշակութային և սոցիալական ոլորտներում ապրող կնոջ` որպես արվեստագետի կայացմանը:

Հակոբյանի կտավների գերիշխող մեծամասնությունում բազում փոքր տարրերի միավորումից ստացվում է մեկ ամբողջական կոմպոզիցիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]