Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լիբանանի ԱԳ նախարարն ու խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 24- ին կայցելեն Ծիծեռնակաբերդ

Լիբանանի ԱԳ նախարարն ու խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 24-
ին կայցելեն Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը պետական մակարդակով ներկա կգտնվի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանն ու կհարգի անմեղ նահատակների հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Լիբանանի հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանն ասաց, որ Լիբանանից Երեւան կժամանեն երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների պատվիրակությունները: «Ապրիլի 24-ին Երեւան կայցելի Լիբանանի կառավարության 4 հոգանոց պատվիրակությունը, որի կազմում են Արտաքին գործերի եւ արդյունաբերության նախարարները: Բացի գործադիր մարմնից, Երեւան կայցելի նաեւ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահն ու պատգամավորներ»,- ասաց Շահան Գանտահարյանը:

Անդրադառնալով Լիբանանում կայանալիք միջոցառումներին, «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրն ասաց, որ Անթիլիասի` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Նահատակած մատուռի մոտ ապրիլի 24-ին տեղի կունենա պատարագ, որին կհաջորդի քայլարշավը դեպի Բուրջ Համուդ: «Այս տարվա քայլարշավը ոչ միայն պահանջատիրական է, այլեւ զորակցական, քանի որ կմասնակցեն նաեւ Լիբանանի քաղաքական, հասարակական ոլորտի ներկայացուցիչները: Բեյրութի կենտրոնական հրապարակում տեղի կունենա երիտասարդական «Պատվո պահակ» եւ համերգ: Ամռանը Ջբեյլում կբացվի Հայոց ցեղասպանության հիշատակի թանգարան, իսկ Բիքֆայայում կկայանա Նահատակաց հրապարակի բացումը»,- ասաց Գանտահարյանը: Նա շեշտեց, որ Իսլամական պետության գործողությունների հետեւանքով  Լիբանանում որոշակի փոփոխություն է նկատվում եւ հատկապես երկրի քրիստոնյա բնակչության մոտ հավաքական հիշողություն է նկատվում եւ այդ փոփոխությունը դրսեւորվում է  հրատարակություններով, ելույթներով, որտեղ նրանք հիշում են, որ Օսմանյան կայսրության ժամանակ սպանվել են նաեւ լեռնալիբանանի ժողովուրդը:

Լիբանանի կառավարությունը որոշել է պատվիրակություն ուղարկել Թուրքիա` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցելու համար: «Օրենսդիր մարմնից պատվիրակություն չի լինի, իսկ գործադիր մարմնի պատվիրակությունը կղեկավարի երկրի պաշտպանության նախարարը»,- ասաց Գանտահարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]