Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխարհի 40 երկրների 100 երաժիշտներ Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին կմասնակցեն համերգի

Աշխարհի 40 երկրների 100 երաժիշտներ Հանրապետության հրապարակում ապրիլի 
24-ին կմասնակցեն համերգի

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 40 երկրների 100 երաժիշտներ Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին կմասնակցեն Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին: «Արմենպրես»-ի թղթակցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Երևանի Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին՝ ժամը 20.15-ին, տեղի կունենա «24/04 Orchestra» նվագախմբի համերգը։

«Աշխարհի ավելի քան 40 երկրից Հայաստան կժամանեն մոտ 100 երաժիշտներ, և միանալով իրենց հայ գործընկերներին՝ բացառիկ այդ համերգով բազմազգ երաժիշտները հանդես կգան խաղաղության, սիրո, հումանիզմի կոչերով։ Համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Համերգը կայանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում»,-նշեցին ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համերգի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]