Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանն ու Կիպրոսը համատեղ թողարկել են «Մելքոնյան վարժարան» խորագրով նամականիշեր

Հայաստանն ու Կիպրոսը համատեղ թողարկել են «Մելքոնյան վարժարան» 
խորագրով նամականիշեր

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ Կիպրոսի փոստը և «ՀայՓոստի» ՓԲԸ-ն շրջանառության մեջ են դնում մեկական նամականիշ` Մելքոնյան վարժարանի և սաների պատկերներով: Նամականիշներից մեկի վրա պատկերված է Մելքոնյան վարժարանի շենքը և այն ծառերը, որոնք տնկել են վարժարանում ապաստան գտած  որբերը` ի հիշատակ իրենց նահատակ ծնողների: Մյուս նամականիշին պատկերված են առաջին սաները` Մելքոնյան վարժարանի խորապատկերին:

Նամականիշերի մարման արարողության ժամանակ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարևորեց Հայաստանի և Կիպրոսի փոստային ծաառայությունների այս նախաձեռնությունը` ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունից հետո Մելքոնյան վարժարանը կարևոր հանգրվան է եղել հայ սաների համար: «Նախ և առաջ համատեղ նամականիշի թողարկումը խորհրդանշում է Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները: Մյուս կողմից սա հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու սփյուռքի կարևորագույն վարժարաններից մեկին: Շուրջ 80-ամյա գործունեության ընթացքում այն հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանության գործում: Խորհրդանշական է, որ համատեղ նամականիշի մարումը տեղի է ունենում հենց այս օրը, երբ Կիպրոսի խորհրդարանը ընդունեց օրնեք, որով քրեականացվում է ցեղասպանությունների ժխտումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Քոչարյանը:

Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծեց, որ նամականիշերը մեծ կարևորություն ունեն ազգային արժեքների տարածման տեսանկյունից: «Նշանակալի է, որ տարվա մեջ մի քանի անգամ կարողանում ենք խոսել ազգային նամականիշերի մասին: Նամականիշերը` մեր դրոշի և դրամի հետ միասին, երկրի խորհրդանիշներից են»,- ասաց նա:  

«Մելքոնյան վարժարան» խորագրով նամականիշերը թողարկվել են 60 հազար տպաքանակով:

Մելքոնյան կրթական հաստատությունը հիմնադրվել է 1924թ. փետրվարի 15-ին, Կիպրոսում Մելքոնյան եղբայրների կողմից, որպես մանկատուն: Այն ապաստան է տվել Հայոց ցեղասպանության հազարավոր որբերի: 1925 թվականին Մելքոնյան վարժարանը հյուրընկալել է իր առաջին 103 սաներին, իսկ ավելի ուշ Մելքոնյան վարժարանը հանտնի է դարձել որպես Մելքոնյան կրթական հաստատություն:

«Մելքոնյան վարժարան» խորագրով նամականիշի մարման պաշտոնական արարողությունը: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]