Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կալկաթայի հայկական դպրոցը տոնում է 194-րդ տարեդարձը

Կալկաթայի հայկական դպրոցը տոնում է 194-րդ տարեդարձը

ԿԱԼԿԱԹԱ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կալկաթայի Մարդասիրական ճեմարանը ապրիլի 1-ին տոնել է հիմնադրման 194-ամյակը` նշանավորելով հայ-հնդկական կրթական համագործակցության բազմամյա ժառանգությունը:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, կրթօջախի տարեդարձի տոնակատարության ժամանակ հնչել են ողջույնի խոսքեր, բեմականացվել պոեմներ, ելույթ է ունեցել դպրոցական երգչախումբը:

Կալկաթայի հայկական դպրոցը հիմնադրվել է 1821 թվականին՝ Հնդկաստանի հայ համայնքի ականավոր անդամներ Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի շնորհիվ: Այն հայկական գաղութների երեխաներին կրթելու նպատակով կառուցված միակ կրթական կենտրոնն էր Արևելքում: Ներկայումս այնտեղ ուսանում են 40 հայ երիտասարդներ Հայաստանից, Իրաքից, Իրանից: Կալկաթան հայրենի օջախ է դարձել քրիստոնյա հայերի համար 17-րդ դարից, և այսօր մոտ 30 հայ ընտանիք են ապրում այնտեղ: Կալկաթայի կենտրոնում է գտնվում Նազարեթ հայկական եկեղեցին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]