Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունն ավելացրեց այս տարվա առաջին կիսամյակում ԼՂՀ-ին տրամադրվող վարկի գումարը

ՀՀ կառավարությունն ավելացրեց այս տարվա առաջին կիսամյակում ԼՂՀ-ին 
տրամադրվող վարկի գումարը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություն կատարեց իր՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ԼՂՀ կառավարությանը տրամադրվող վարկի գումարն ավելացրեցՀայաստանի կառավարությունը նախորդ տարի որոշել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում պետք է տրմադրի 21 միլիարդ 822.8 միլիոն դրամ, սակայն, նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ ընդունված փոփոխություններով որոշվեց ՀՀ 2015 թվականի պե­­տա­կան բյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նա­խա­տեսված հատկացումների միջ­եռամս­յակային տեղաշարժի մի­ջո­ցով 2 միլիարդ դրամն այս տարվա չորրորդ եռամսյակից տե­ղափոխել առաջին կիսամյակ, իսկ «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախ­սա­յին ծրագ­րի գծով չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ կտեղափոխի 3 միլիարդ 500 միլիոն դրա­մ:

Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվի ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում բյուջետային ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ծախսերի սահուն կեր­պով իրակա­նա­ցման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]