Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունը և նրա արձագանքները Ռուսաստանում. ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում

Հայոց ցեղասպանությունը և նրա արձագանքները Ռուսաստանում. ցուցահանդես 
Սանկտ Պետերբուրգում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնության Ազգային գրադարանում բացվեց «Հայոց ցեղասպանությունը և Ռուսաստանի բարեգործակցությունը» ցուցահանդեսը, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցադրվող նյութերը պատմում են այն լայն արձագանքի մասին, որ առաջացրել էր Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված դարի ոճիրը:

Ցեղասպանության տարիներին Ռուսաստանի առաջադեմ մտավորականությունը, արտահայտելով իր զարույթը, դիմել էր կառավարությանը՝ պահանջելով դատապարտել թուրքերի ոճրագործությունը և նյութական աջակցություն ցույց տալ հազարավոր տուժածների ու փախստականների: Շուտով ամբողջ երկրով մեկ կազմակերպվում են օգնության կոմիտեներ և միություններ ու խորհուրդներ, որոնց ակտիվիստները սկսում են  հավաքել  և  նյութական օգնություն ուղարկել  կարիքավոր հայերին: Հատկապես արդյունավետ  է եղել Ռուսաստանի Կարմիր Խաչի գործունեությունը հայկական փախստականների շրջանում:    

Առանձին բաժնում ցուցադրված են Ցեղասպանության թեմայով հայ, ռուս, եվրոպացի գրողների գրքերը, հրապարակախոսական հոդվածները, ցեղասպանությունները վերապրածների հուշերը: Վալերի Բրյուսովի  «Հայ ժողովրդի ճակատագրական պատմության տարեգրությունը»  գրքի  հետ կողք կողքի  ցուցադրված են Գրիգոր Զոհրաբի «Նովելները» Սիամանթոյի բանաստեղծությունների ժողովածուն, Ֆրիտյոֆ Նանսենի «Հայ ժողովուրդը և Մերծավոր Արևելքը» աշխատությունը և այլն: 

Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Ռուսաստանի Դաշնության Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Անտոն Լիխանովը, Սանկտ Պետերբուրգի  Հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սարգիս Տեր-Չոփուրյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:  

Յուրի Կարապետյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]