1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վաճառքի են հանվել Ռիոյի Օլիմպիական խաղերի տոմսերը

Վաճառքի են հանվել  Ռիոյի Օլիմպիական խաղերի տոմսերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է խաղերի տոմսերի վաճառքը, սակայն, միայն Բրազիլիայի բնակիչների համար:

Ամբողջ աշխարրհի համար տոմսերի քանակը կհասնի 7,5 միլիոնի: Տոմսերի գները սկսվում են 40 բրազիլական ռեալից, որը համապատասխանում է 13 ԱՄՆ դոլարի, իսկ ամենաթանկ տոմսերը կարժենան 1200 ռեալ (372 դոլար): Ռիո-2016 խաղերի բացման հանդիսավոր արարողության տոմսերը կարժենան  4600 ռեալ` 1425 ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը` 17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից, մոտ 10,500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Ռիոյի Օլիմպիական  խաղերն առաջին խաղերն են, որ անցկացվում են Հարավային Ամերիկա մայրցամաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանա, Մարականա, Դեոդորո և Բարա: 

Ռիոն 2016 թվականի Օլիմպիական խաղերի քաղաք ընտրվեց 2009 թվականին ՄՕԿ 121-րդ նստաշրջանի ընթացքում: Եզրափակիչ երկու քաղաքներից` Մադրիդ և Ռիո դե Ժանեյրո, հավաքելով 66 ձայն Ռիոն դարձավ հարավամերիկյան առաջին քաղաքը, որը կընդունի ամառային խաղերը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]