Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երիտթուրքերը և Աթաթուրքն ապօրինի են տիրացել հայերի հայրենիքին. գերմանացի տնտեսագետ

Երիտթուրքերը և Աթաթուրքն ապօրինի են տիրացել հայերի հայրենիքին. 
գերմանացի տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադական հանրահայտ «Ottawa Magazine» ամսագրի ապրիլյան համարում տպագրվել է հարցազրույց գերմանացի հայտնի տնտեսագետ, Գերմանիայում գործող տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Հանս Սինի հետ, ով Ստեֆըն Դեյլին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հետևանքներին և աշխարհում աճող բարբարոսությանը խաղաղ միջոցներով առերեսվելու հնարավորություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սինը նշել է, որ Երիտթուրքերը և Աթաթուրքն ապօրինի են տիրացել հայերի ու քրդերի հայրենիքին` նախապես ծրագրելով և իրականացնելով վերջիններիս տեղահանությունն ու ջարդերը: Ու մինչ Աթաթուրքին հաջողվել է փրկել Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդն է ներկայիս Թուրքիան, դրա գինը վճարել են հայերն ու քրդերը:

Սինն իր խոսքում շեշտել է, որ Ցեղասպանությունը ողջ մարդկության խնդիրն է և ոչ թե անպայմանորեն միայն թուրքերինն ու հայերինը:

Սինն ընդգծել է, որ եթե իշխանությունների մակարդակով չի ստացվում գլուխ հանել խնդրից, գերադասելի են ճշմարտության և հաշտեցման տեղական մարմինները: Թուրքերից և հայերից բացի, այլ ժողովուրդների ներկայացուցիչները ևս կարող են մասնակից լինել, քանզի Ցեղասպանությունը վերաբերում է բոլոր ժողովուրդներին: Եվ իրականացված աշխատանքը «տաբու» ոլորտում (Թուրքիայում հանցագործություն է Հայոց ցեղասպանության մասին խոսելը) կնպաստի, որպեսզի այս հիմնախնդիրները դառնան հանրային ուշադրության առարկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]