Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը մեղավոր Է ճանաչվել կաշառակերության մեջ

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը մեղավոր Է ճանաչվել կաշառակերության մեջ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարության նախկին ղեկավար Էհուդ Օլմերտը գործի դատական վերանայման ընթացքում մեղավոր Է ճանաչվել խարդախության եւ հասարակության  վստահության չարաշահման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Գործակալության  տվյալներով՝ դատավճիռը կկայացվի ավելի ուշ առանձին դատաքննությունների ժամանակ: Օլմերտի փաստաբանները մտադիր են գանգատարկել դատարանի վճիռը:    

2012 թվականին նախկին վարչապետը դատարանի կողմից արդարացվել Էր մի շարք հոդվածներով, ներառյալ կաշառակերության հոդվածով: Սակայն ավելի ուշ Օլմերտի նախկին ծառայողը ներկայացրել Է նրա խոսակցությունների ձայնագրություններ, որնցից հետեւում Է, որ նա կաշառքներ Է վերցրել: Այդ նյութերը հիմք են ծառայել դատաքննությունները վերսկսելու համար:  

Օլմերտը Երուսաղեմի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 1993-ից մինչեւ 2003 թվականն ընկած ժամանակամիջոցում: Հետաքննության տվյալներով՝ հենց այդ ժամանակ Էլ նա կաշառքներ Է վերցրել:

Օլմերտը վարչապետի պաշտոնում աշխատել Է 2006 թվականի ապրիլից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]