Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պոլսահայ երգիչը պատասխանել է Մահչուփյանի տարօրինակ հայտարարությանը

Պոլսահայ երգիչը պատասխանել է Մահչուփյանի տարօրինակ հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդական Էթյեն Մահչուփյանի վերջին խոսքերն իր` ազգությամբ հայ լինելու, սակայն ավելի շատ օսմանցի զգալու մասին շարունակում են համացանցում քննարկման թեմա լինել: Ինչպես հաղրդում է «Արմենպրես»-ը, խնդրին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է պոլսահայ երգիչ Հայկո Ջեփքինը:

Նա հիշատակել է ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որտեղ նա վիրավորական տոնով ասել էր. «Կներեք, բայց ինձ անգամ հայ են անվանել»: «Հնարավոր է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Կներեք արտահայտությանս համար` հայ» մեկնաբանությունն արել է Էթյեն Մահչուփյանին որպես օրինակ ունենալով: Եթե որպես օրինակ նա է օգտագործվել, ուրմեն այդ խոսքերն իմ վրա ընդհանրապես չեմ վերցնում»,- այսպիսի գրառում է թողել Ջեփքինը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ ազգությամբ հայ լինելով իրեն ավելի շատ օսմանցի է զգում: Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելել է նաև, որ իրեն չի հետաքրքրում այն, որ հայերն իրեն «դավաճան» են անվանում: «Ի վերջո, ամեն հայացք ունեցող հայ կա: Շատ հավանական է, որ ինձ այդպես անվանող հայեր էլ կան, սակայն դա կարևորություն չունի»,- հավելել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]