Միջազգային

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադրաձությունները: Կողմերը մասնավորապես խոսել են Եմենում ծավալվող դեպքերի մասին:

Երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացին, որը գլխավորում է Միացյալ Նահանգները: Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները քննարկել են նաև համագործակցությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության դեմ պայքարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում