Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն

Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու 
անհատույց օժանդակություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կկնքվի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության գործընթացի շրջանակում ՀՀ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համաձայնագիր: Դրանով ՌԴ-ն ՀՀ-ին կտրամադրի 47 մլն դոլարի և 130 մլն ռուբլու անհատույց օժանդակություն: Համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում:

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիտարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանը դիմել էր ՌԴ-ին՝ դրամաշնորհային միջոցներ տրամադրելու հարցով: Ռուսական կողմին ներկայացվել էր նաև համապատասխան աշխատանքների համար անհրաժեշտ աշխատանքների, ապրանքների և ծառայությունների ձեռքբերման, վերապատրաստումների և ուսուցման մանրամասն նախահաշիվը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նշված վեց ուղղություններով միջոցառումների իրականացումը խիստ անհրաժեշտ է ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության հետ կապված գործընթացները սահուն, հավուր պատշաճի կազմակերպելու համար՝ ապահովելով այդ ուղղություններով ՀՀ լիազոր և պատասխանատու մարմինների գործառույթների հստակ իրականացումը ԵՏՄ նորմերին և կանոնակարգերին համապատասխան:

Համաձայնագրով, մասնավորապես, նախատեսվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի համաձայնագրին միանալու շրջանակում ՀՀ  պարտավորությունների կատարման ապահովման և եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում զարգացնել երկկողմ համագործակցություն վերը նշված վեց ոլորտներում: «Այս նպատակով ռուսական կողմը նախատեսում է տրամադրել անհատույց օժանդակություն՝ ընդհանուր 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլի) և 130 մլն ռուբլու չափով 3 տարվա ընթացքում՝ սկսած 2015 թվականից: Ռուսական կողմն այդ գումարների շրջանակում ՀՀ-ին ապահովելու է համապատասխան ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներով, տեխնիկայով, ծրագրային միջոցներով: Միաժամանակ, ռուսական կողմը կկազմակերպի ՀՀ ներկայացուցիչների ուսուցումը և որակավորման բարձրացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հիմնավորման մեջ:

Համաձայնագրի իրականացման նկատմամբ հսկողության, կողմերի միջև փոխգործակցության ապահովման և կողմերի գործադիր իշխանության մարմինների հետ համագործակցության հաստատման նպատակով նախատեսվում է ստեղծել համատեղ հատուկ աշխատանքային խումբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]