Տարածաշրջանային

Անկարայի քաղաքապետը դատական գործ է հարուցել իրեն հայ անվանած ստամբուլահայ լրագրողի դեմ

1 րոպեի ընթերցում

Անկարայի քաղաքապետը դատական գործ է հարուցել իրեն հայ անվանած ստամբուլահայ լրագրողի դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը դատական գործ է հարուցել հայ լրագրող Հայկո Բաղդաթի դեմ այն բանի համար, որ վերջինս «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում քաղաքապետին հայ է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Դատարան ներկայացված հայցում նշվում է, որ «ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված անձի դեմ կիրառվել է զզվանք առաջացնող իմաստ ունեցող բառ»: Գյոքչեքը պահանջել է, որ Բաղդաթը որպես բարոյական փոխհատուցում իրեն վճարի 10 հազար լիրա (մոտ 4000 ԱՄՆ դոլար):

Ավելի վաղ ստամբուլահայ լրագրողը իր միկրոբլոգում գրել էր. «Մայրաքաղաքը պաշտոնապես հայի են տվել», և թողել էր հաշթագ «Մելիհ Գյոքչեքը հայ է» իմաստով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում