Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Հայրենական մեծ պատերազմի «Հիշողության էստաֆետին» միացավ նաև Հայաստանը

Հայրենական մեծ պատերազմի «Հիշողության էստաֆետին» միացավ նաև 
Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անդամները ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ մասնակցեցին «Հիշողության էստաֆետ» խորագրով միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Մայր Հայաստան» հուշահամալիրի դիմաց, մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի խորհրդարանականներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Երևանի փոխքաղաքապետը, Հայաստանում Ռուսաստանի դեպսանը, Հայերական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ, Հայոց բանակի գեներալներ ու սպաներ: Ներկաները ծաղիկ դրեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի մոտ, այնուհետև տեղի ունեցավ հիշողության կրակը վերցնելու արարողությունը:  

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ներկաներին, նախ կարևորեց այն ավանդը, որ ներդրել են հայկական ուժերը ֆաշիստական գաղափարախոսության դեմ պայքարում: «Մենք մասնակցում ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից նախաձեռնած «Հիշողության էստաֆետ» անվանումով միջոցառմանը, ինչի նպատակն է մեր երկրների մայրաքաղաքներում վառվող անշեջ կրակից մի-մի պայծառ լույսի, կրակի կտոր վերցնելն ու ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում Տավրիկյան պալատի առջև միասնական հիշողության կրակը վառելն է»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

Հայաստանից վերցված հիշողության կրակը միջոցառման հրապարակից դուրս բերվեց Հաղթանակի օրվա հիմնի` «День победы»-ի հնչյունների ներքո: 2015 թվականին լրանում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակը: Հետխորհրդային բոլոր երկրներում տարին նշանավորվում է հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներով: Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 440 հազարի, որից 250 հազարը Հայաստանից էին, մյուսները միութենական մյուս հանրապետություններից։ 200 հազար մարտիկներ ու սպաներ զոհվել են խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ Եվս 160 հազար հայեր Երկրորդ աշխարհամարտին մասնակցում էին ԽՍՀՄ դաշնակից երկրների բանակներում։ Ամբողջ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ։  




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ