1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտարարության ընդունումը կվկայի, որ Հայաստանը ճանաչում է հույների և ասորիների ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

Հայտարարության ընդունումը կվկայի, որ Հայաստանը ճանաչում է հույների և 
ասորիների ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հայտարարության ընդունումը «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հույների և ասորիների ցեղասպանությունը: Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանի հարցին: «Մենք ընտրել ենք հայտարարության տարբերակը, որովհետև շատ կարևոր դեպքերում է Հայաստանի Ազգային ժողովը հայտարարություն ընդունում: Եվ այս դեպքում մեր առաջարկն է եղել, քննարկել ենք և եկել այն եզրակացության, որ հայտարարության ընդունումն ավելի նպատակահարմար է, որովհետև միշտ չէ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է ընդունում: Եվ այս իմաստով, նախագիծը ներկայացնելով որպես դատապարտող հայտարարություն, մենք կրկնակի անգամ ցանկացել ենք ցույց տալ մեր հանրությանը, թե մեր հույն և ասորի եղբայրներին և քույրերին, թե միջազգային հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, բոլոր քաղաքական ուժերը կարևորում են հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Կորյուն Նահապետյանի մյուս հարցին, թե ինչո՞վ կարելի է բացատրել հույների և ասորների ցեղասպանության սահմանափակ թվով ճանաչումները, Շարմազանովը պատասխանեց, որ դա միգուցե նաև հունական և ասորական կողմից միասնական աշխատանքի թերացումն է: «Մի բան կարող եմ շեշտել, որ երբ Շվեդիայում ընդունվեց հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, դա տեղի ունձցավ երեք համայնքների միասնական աշխատանքի արդյունքում:  Մենք պետք է միասնական լինենք: Մենք պետք է մեր բոլոր ուժերը միավորենք, որ կարողանանք պայքարել թուրքական ժխտողականության դեմ»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]