Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օտտավայում ներկայացվել է Ատոմ Էգոյանի ֆիլմը

Օտտավայում ներկայացվել է Ատոմ Էգոյանի ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Կանադայում ՀՀ դեսպանությունն Օտտավայում մարտի 18-ին կազմակերպել է աշխարհահռչակ կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Կանադայի գրադարան-արխիվի «Աուդիտորիում» սրահում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են Կանադայի կառավարության, դիվանագիտական կորպուսի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իրենց ներկայությամբ երեկոն պատվել են ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը:

Երեկոն ողջույնի խոսքով բացել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին և առաջիկայում նախատեսվելիք միջոցառումներին:

Ֆիլմի ավարտին խոսքով հանդես է եկել Կանադական ֆիլմարվեստի ինստիտուտի տնօրեն, հայտնի կինոքննադատ Թոմ ՄքՍորլին, ով խոսել է ֆիլմի մասին, ներկայացրել դրա կողմից փոխանցվող գաղափարը: Արսինե Խանջյանը անդրադարձել է Թուրքիայի` Հայոց ցեղասպանությանն առերեսվելու հրամայականին, իսկ Ատոմ Էգոյանը` ներկայացրել ֆիլմի ստեղծման պատմությունը: Էգոյանն ու Խանջյանն այնուհետև պատասխանել են ներկաների հարցերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]