1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«World Music Awards»-ն ֆեյսբուքյան իր էջում զետեղել է եվրատեսիլյան «Face The Shadow» երգը

«World Music Awards»-ն  ֆեյսբուքյան իր էջում զետեղել է եվրատեսիլյան «Face The 
Shadow» երգը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «World Music Awards»-ը ևս աջակցում է Հայաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում ներկայացնող «Genealogy» խմբին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ WMA-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը զետեղել է խմբի «Face The Shadow» երգի տեսահոլովակը՝ առաջարկելով դիտել այն:

Տեսահոլովակը տարածում են նաև հայ աստղերը: «Ժամանակն է «Առերեսվել ստվերին»... Միասին սատարենք մեր թիմին «Եվրատեսիլ»-ում և հասնենք ցանկալի արդյունքի»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչ Արամ MP3-ն:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներն, այդ թվում` Հայաստանի: «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո` «Face The Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին»): Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ` ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը:

Մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո: Հայաստանը մրցույթին կներկայանա «Genealogy» խմբով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]