Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեսպան Ազնավուրը մասնակցել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկմանը

Դեսպան Ազնավուրը մասնակցել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանում Հայոց 
ցեղասպանությանը նվիրված քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ մարտի 11-ին Բեռնում տեղի է ունեցել «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները» խորագրով քննարկում` Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկմանը մասնակցել են Շվեյցարիայի խորհրդարանի զույգ պալատների` Պետությունների խորհրդի և Ազգային խորհրդի հայ-շվեյցարական բարեկամական խմբի համանախագահներ Ուելի Լյուենբերգերը, Դոմինիկ դը Բումանը, Հանս Ալթհերը, խորհրդարանական բոլոր չորս քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական և իրավական իրողությունների, Թուրքիայի ժխտողական քաղաքականության և դրա հետևանքների վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ֆրանսահայ պատմաբան, Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի դասախոս Ռեյմոն Գևորգյանը:

Քննարկման ընթացքում շվեյցարացի խորհրդարանականները հանդես են եկել մի շարք հարցադրումներով, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական և իրաքյան ճգնաժամերի համատեքստում Թուրքիայի դերի, մարդկության դեմ ուղղված ոճիրների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի, Ժնևում «Հիշողության լապտերներ» հուշակոթողի տեղադրման վերաբերյալ:

Քննարկման ավարտին մասնակիցներին է ներկայացվել Ռեյմոն Գևորգյանի և Իվ Տերնոնի համահեղինակած «Հայերի ցեղասպանության հուշակոթող» վերնագրով գիրքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]