1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ Կոստա Մեսայի Սուրբ Մարիամ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան կկանգնեցվի

ԱՄՆ Կոստա Մեսայի Սուրբ Մարիամ  եկեղեցու բակում Հայոց ցեղասպանությանը 
նվիրված հուշարձան կկանգնեցվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան կկանգնեցվի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կոստա Մեսա քաղաքի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու բակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ամերիկյան Daily Pilot կայքը, հուշարձանի կանգնեցման արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին: Այն սև գրանիտե պատվանդանի վրա կանգնեցված սպիտակ մարմարե սյուներից կազմված քանդակ է: Սյուները միմյանց միացված են խաչով: Հուշարձանի մոտ նախատեսվում է կառուցել նաև ցայտաղբյուր, անմար կրակի համար նախատեսված վայր և այգի:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական եկեղեցին հիմնել էր հիշատակի հանձնաժողով և մրցույթ հայտարարել հուշարձանի դիզայնի համար: Արդյունքում ընտրվել էր Բըրբենկի բնակիչ Հարութ Ջուլհայանի նախագիծը:

Քանդակի դիզայնի հեղինակը ծնվել է Սիրիայում և ԱՄՆ տեղափոխվել 10 տարի առաջ: Նա մասամբ ոգեշնչվել է ցեղասպանությունը վերապրած իր տատի ու պապի պատմությունից և փորձել է քանդակի միջոցով արտահայտել տրտմության և հույսի միաձուլումը:

«Շատրվանը, անմար կրակը և սև գրանիտը խորհրդանշում են մեր ողբերգական անցյալի հիշողությունը և 1.5 միլիոն հայերի կյանքն ու անմահությունը: Սպիտակ սյուները խորհրդանշում են մեր նոր սերունդը և լուսավոր ապագան, այն, որ մենք ապրում ենք այս անկախ երկրում և կարող ենք ազատ արտահայտել մեր հույզերը: Իսկ դրանք միացնող խաչը խորհրդանշում է մեր քրիստոնեական հավատքը և հավատամքը»,- ասել է նա:

Հուշարձանի կանգնեցման միջոցառումից հետ ոգեկոչման արարողություն տեղի կունենա, որին կմասնակցի Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]