Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի ամերիկյան համալսարանից տարհանումը բարեհաջող էր. քաղպաշտպանության հերթական վարժանքը

Հայաստանի ամերիկյան համալսարանից տարհանումը բարեհաջող էր. 
քաղպաշտպանության հերթական վարժանքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ամերիկյան համալսարանում ոչ կրթական եռուզեռ էր. բարձրացող ծուխը, հավաքված հրշեջներն ու փրկարարները, շտապ օգնության մեքենաները տեղում էին, շենքը «ռմբակոծվել էր», ուսանողներն էլ սովորում էին ինչպես պաշտպանվել»,- ահա այսպիսին էր քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարարության Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ռմբակոծության հետևանքով կիսավեր դարձած շենքում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով իրականացրած ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության սցենարը:

Դրա համաձայն` ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել է հակառակորդի 4 ռմբակոծիչ ինքնաթիռ: Թշնամու օդուժը ռմբակոծել է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը, որի հետևանքով վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինություններն և կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ. կան զոհեր և վիրավորներ: Շենքում բռնկված հրդեհից և դրա հետևանքով առաջացած ծխապատ գոտուց դուրս գալով` 2 ուսանող արգելափակվել են 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակում, իսկ 4 ուսանող փրկվելու համար բարձրացել են հիմնական մասնաշենքի տանիք և օգնություն են կանչում:

ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշեց, որ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ իրենք 80 դասախոսություններ են կարդացել Երևանի դպրոցներում, բացի այդ`կատարել են 7 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որից 8-րդը` Հայաստանի ամերիկյան համալսարանում: «Հատուկ տակտիկական ուսումնավարժության գլխավոր նպատակն է, որպեսզի Երևանում գործող արձագանքող ուժերի պատրաստվածությունը և թերությունների ի հայտ գալուն պես, կատարենք անհրաժեշտ շտկումներ`հետագայում արտակարգ իրավիճակների դեպքում վերը նշված ծառայություններով օպերատիվ գործելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա:

Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պարամեդիկների խումբը, ՀՆՓԱԻԿ-ի և Երևանի փրկարարական վարչությունից 5 մարտական հաշվարկներ և գազածխապաշտպան ծառայության օղակը, ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից` 2-ական կարգախումբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի անվտանգությունից` 10 աշխատակից, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից`2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Երքաղլույս» ՓԲԸ-ից` վթարային խմբեր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հրդեհաշիջման և փրկարարական խմբերը և 15 նմանակողներ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը նկատեց, որ բուհում առաջին անգամ չեն կազմակերպվում նմանատիպ միջոցառումներ: «Մենք համալսարանի շենքը կահավորել ենք վթարային, ձայնային ազդանշաններով, հրդեհի ազդանշանային համակարգով, որը կապված է ՏԿԱԻՆ ճգնաժամային կենտրոնի համապատասխան ստորաբաժանումների հետ: Եղել են դեպքեր, երբ այդ ազդանշանային համակարգերի վրա ուղղակի փոշի էր կուտակվել, որի հետևանքով դրանք արձագանքել են և մարտական հաշվարկի մեքենան եկել էր, ինչը շատ ուրախալի էր մեզ համար»,-ընդգծեց նա:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը կիրականացնի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]