Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ-ի հետ. Շավարշ Քոչարյան

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կապ չունի ԼՂՀ-ի հետ. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց այդ ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Ժամը» լրատվական ծրագրին Դիվանագետի օրվա առիթով տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ԼՂ հարցում ՀՀ դիվանագիտության հնարավոր սայթաքումների մասին հարցին՟ Քոչարյանը նշել է. «Գիտեք` եթե խոսքը վերաբերում է Ղարաբաղի հիմնահարցին, ապա ես կարծում եմ, որ ի սկզբանե պետք է շատ հստակ լիներ մեր արտաքին հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ դիրքորոշումը, որովհետև տեսականորեն կա 3 մոտեցում: Առաջինը` ազգային փոքրամասնության իրավունքների երաշխավորում: Երկրորդը` բռնի բաժանված ազգի վերամիավորում: Երրորդը` ինքնորոշման իրավունքի իրացում: Մեզանում, ցավոք սրտի, առաջին տարիներին որոշակի շեշտ է դրվել ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման վրա: Իսկ դա նշանակում է` Ղարաբաղն այս կամ այն կարգավիճակով Ադրբեջանի կազմում: Մի պահ շեշտադրվեց երկրորդ ուղղությունը` միավորված լինելու մասին: Եվ վերջապես, այն ճիշտ ուղղությունը, որը տարիներ շարունակ իրականացվում է և համապատասխանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արտահայտած կամքին` ինքնորոշման իրացումն է, այսինքն` անկախ պետություն է: Ես կարծում եմ` ժամանակին այդ հստակության բացակայությունը դրական դեր չի խաղացել: Ամեն դեպքում այսօր արձանարգված է ինքնորոշումը նաև բանակցային սեղանի վրա»:

Նրա խոսքով` պատահական չէ, որ բանակցություններն ընթանում են երեք միջազգային հանրահայտ սկզբունքների շուրջ` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում: «Միանգամից ասեմ, որ մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց այդ ամբողջականությունը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»,- եզրափակել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]