Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում լավագույն եռյակում է

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում լավագույն եռյակում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում առաջատարների եռյակում է:

Իսրայելի Երուսաղեմ քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացավ 6-րդ տուրի հանդիպումները: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը: Ոչ-ոքի են խաղացել Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը: Իսկ Կարեն Գրիգորյանը և Վլադիմիր Պողոսյանը պարտություն կրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 6 տուրից հետո առաջատարները, այդ թվում և Գաբրիել Սարգսյանը, ունեն 5 –ական միավոր: 4 միավոր ունեն Արման Միքայելյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]