Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բեյրությում ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության զոհերի մատոցվել է Պատարագ և հոգեհանգստան կարգ

Բեյրությում ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության զոհերի մատոցվել է 
Պատարագ և հոգեհանգստան կարգ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մարտի 1-ին մատուցվել է Սուրբ պատարագ, իսկ այնուհետ կատարվել հագեհանգստյան կարգ` ի հիշատակ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,  միջոցառմանը ներկա են եղել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, հայկական կուսակցությունների և ազգային կառույցների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը խոսել է հայ բնակչության հանդեպ Սումգայիթում կատարված անմարդկային ոճրագործության մասին: Այնուհետև ելույթներով հանդես են եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչ Ռաֆայել Ումուդյանը և Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:

Ռաֆայել Ումուդյանը նշել է, որ սումգայիթյան եղեռնագործությունը մանրապատկերն է Հայոց ցեղասպանության և անպատժելիությունն, ու միջազգային դատապարման բացակայությունը ժամանակակից պայմաններում բերում է նոր ջարդերի և էթնիկական զտումների:

Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում նշել է, որ 27 տարի առաջ Սումգայիթում հայ բնակչության հանդեպ տեղի ունեցած եղեռնագործությունը էթնիկական զտման քաղաքականության առաջին դրսևորման օրինակն էր Խորհրդային Միության տարածքում: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ազատ ապրելու իրավունքն ստիպված է եղել պաշտպանել արյան գնով` իրեն պարտադրված պատերազմի ընթացքում: Դեսպանի խոսքով` ներկայում Արդրբեջանի իշխանությունները շարունակում են ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունը և հակահայկական քարոզչությունը` ռազմատենչ հայտարարությունների, սահմանային սադրիչ ոտնձգությունների, զինադադարի խախտումների և պատմական փաստերի խեղաթյուրման եղանակով: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ միայն միասնական կամքով և հավաքական ուժով կարելի է հզորացնել Հայրենիքը և ապահովել բոլոր հայրենանվեր և ազգանվեր իղձերի և ծրագրերի իրականացումը:

Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական մարմնի կողմից Սուրբ Նշան Մայր եկեղեցու բակում տեղադրված Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առջև զետեղվել են ծաղկեպսակներ:

Նույն օրը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սումգայիթի եղեռնագործության անմեղ զոհերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]