Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում ոգեկոչել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում ոգեկոչել են Սումգայիթյան ոճրագործության 
զոհերի հիշատակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում փետրվարի 27-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության «Նազարբեկ» Երիտասարդական Միության նախաձեռնությամբ կազմակերպվել է Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը ցուցադրվել է «Ծիր Կաթին» ստուդիայի «Սումգայիթ. անպատիժ ոճրագործություն» ֆիլմը, ինչից հետո խոսքով հանդես է եկել Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նա ընթերցել է Սումգայիթի ջարդերը վերապրածների վկայությունները, որոնք հրապարակվել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների համահիմնադիր Բերնար Քուշների «Սումգայիթյան ողբերգությունը» գրքում, հիշեցրել Սումգայիթյան ջարդերի կանխամտածված և ծրագրավորված լինելու հանգամանքը:

Զուգահեռներ են անցկացվել Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի ջարդերի միջև, անդրադարձ է կատարվել նաև Արցախյան շարժմանը, դրա պատմությանն ու ազատագրական պայքարի արդի փուլին։

Միջոցառմանը ներկա են եղել տեղի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]