Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանը ողջունել է Յաիր Աուրոնի այցը ԼՂՀ

Սերժ Սարգսյանը ողջունել է Յաիր Աուրոնի այցը ԼՂՀ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին, ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների այցելությունները Հայաստան, նաև մասնակցությունը ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին:

Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել իսրայելցի նշանավոր մտավորականին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում իր անգնահատելի վաստակի, մեր ժողովրդի խնդիրներով մշտապես հետաքրքրվելու և օգտակար լինելու պատրաստակամության համար: Սերժ Սարգսյանը ողջունել է այս այցի շրջանակներում Յաիր Աուրոնի այցելությունը նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և նշել, որ մեծապես տպավորված է Լեռնային Ղարաբաղով ու նրա խաղաղասեր և արժանապատիվ բնակիչներով: Նա ընդգծել է, թե Իսրայելում շատերը տեղյակ չեն Ղարաբաղի մասին և երբ իմանան ճշմարտությունը, ինչի ուղղությամբ ինքն արդեն սկսել է աշխատել, ապա, վստահաբար, կկանգնեն հայ ժողովրդի կողքին: Իսրայելցի պատմաբանը շեշտել է, թե համոզված է՝ երբ բարոյական պայքար ես մղում, պետք է հետևողական լինես այդ ճանապարհին: Նա վստահեցրել է, որ իր բազմաթիվ ընկերների հետ միասին շարունակելու է այդ պայքարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]