Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ անդամ պետություններին կոչ է արել ապահովել լրագրողների անվտանգությունը

Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ անդամ պետություններին կոչ է արել ապահովել 
լրագրողների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի լրագրող Էլմար Հուսեյնովի մահվան 10-րդ տարելիցին ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ անդամ պետություններին կոչ է արել ապահովել լրագրողների անվտանգությունն ու խոսքի ազատության իրենց իրավունքը:

«Էլմար Հուսեյնովի մահվան տարելիցին պետք է բարձրացվի լրագրողերի անվտանգության հարցը: ԵԱՀԿ-ի տարածքում լրագրողների հանդեպ ահաբեկչություներն ու ճնշումները աճում են, իսկ հանգամանալից հետաքննության անցկացումը բավարար մակարդակի վրա չէ, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում մամուլի ազատության վրա: Էլմար Հուսեյնովը, «Մոնիտոր» ամսագրի հիմնադիրն ու խմբագիրն էր, կրակոցից սպանվել է  2005թ. մարտի 2-ին: Ամսագիրը մշտական ճնշման տակ էր երկրի հեղինակություններից մեկի նկատմամբ քննադատական հոդվածի հրապարակման պատճառով: Հուսեյնովին սպանողները շարունակում են մնալ ազատության մեջ»,- ասել է Դունյա Միյատովիչը:, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]