Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դաունի սինդրոմով Լեոյի հայ մայրիկը ցանկանում է տեղափոխվել Նոր Զելանդիա. Stuff.co.nz

Դաունի սինդրոմով Լեոյի հայ մայրիկը ցանկանում է տեղափոխվել  Նոր Զելանդիա. 
Stuff.co.nz

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաունի համախտանիշով ծնված Լեոյի մայրըˋ հայազգի Ռուզաննա Բադալյանը, միացել է երեխայի հորˋ նորզելանդացի Սամուել Ֆորեսթի հետ և մտադիր է տեղափոխվել Նոր Զելանդիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋայս մասին հայտնում է Stuff.co.nz կայքըˋ վկայակոչելով իր աղբյուրները: Զույգը մտադիր է երեխային մեծացնել Օքլենդում: Կայքի հաղորդմամբˋ Ռուզան Բադալյանը դիմել է Նոր Զելանդիայում բնակվելու թույլտվություն ստանալու համար: «Նրանք ցանկանում են երեխային մեծացնել Նոր Զելանդիայում, սակայն ամեն ինչ կախված է նրանից` Նոր Զելանդիայի միգրացիոն ծառայությունը դա օրինական կհամարի՞, թե ոչ»,- ասել է անանուն աղբյուրը:

Ֆորեսթն իր պատմությունը տեղադրել էր «GoFundMe»-ի դրամահավաք իրականացնող կայքում, որի արդյունքում հանգանակվել էր ավելի քան 664 հազար դոլար: «GoFundMe»-ի խոսնակը նշել, է որ իրենք չեն կարող մեկնաբանելˋ արդյո՞ք զույգը կեղծ պատմություն է ներկայացրել դոնորներին, թե ոչ: «Եթե նվիրատուները որևէ մտահոգություն ունեն այս արշավի կապակցությամբ, նրանք ցանկացած պահի կարող են կապ հաստատել մեզ հետ  և փոխհատուցում պահանջել»,- ասել է խոսնակը:

2015 թվականի տարեսկզբին համաշխարհային և հայկական մամուլը ցնցեց նորզելանդացի Սամուել Ֆորեսթի պատմությունը, ով իր հայազգի կնոջը մեղադրում էր  դաունի համաշխտանիշով ծնված իրենց նորածին երեխային  նրա ծնունդից` հունվարի 21-ից 1 շաբաթ անց, հրաժարվելու մեջ: Նրա խոսքով, Բադալյանի ընտանիքը ամաչում էր, որ երեխան դաունի համախտանիշով է ծնվել: Երեխայի մայրըˋ Ռուզանա Բադալյանը, պատասխանել էր ամուսնուն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով` նշելով, որ Լեոն ավելի լավ կյանք կունենա Նոր Զելանդիայում, որտեղ պայմանները շատ ավելի լավն են, քան իր հարազատ Հայաստանում: Նրա խոսքովˋ ինքը բախվել էր «կյանքի ամենադաժան որոշման հետ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]